Չեմպիոնների լիգայում ու Եվրոպա լիգայում կիսաեզրափակիչի մասնակիցների շարքում են այն ակումբները, որոնք մրցաշարերի Լիգայի փուլում զբաղեցրել են 2-4-րդ տեղերը, իսկ առաջին տեղը գրաված թիմերը (համապատասխանաբար «Լիվերպուլ» ու «Լացիո»-խմբ.) դուրս են մնացել պայքարից:
Ակումբային գլխավոր եվրագավաթի Լիգայի փուլում երկրորդ տեղը զբաղեցրել էր «Բարսելոնան», երրորդը՝ «Արսենալը», չորրորդը՝ «Ինտերը»: Եվրոպա լիգայում համապատասխանաբար հետևյալ պատկերն է՝ «Աթլետիկ Բիլբաո», «Մանչեսթեր Յունայթեդ», «Տոտենհեմ»:
Չեմպիոնների լիգայում պայքարը շարունակում է նաև ՊՍԺ-ն, որը Լիգայի փուլում 15-րդն էր, իսկ Եվրոպա լիգայում՝ «Բուդյո-Գլիմտը», որը 9-րդն էր:
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի զույգերը.
«Արսենալ» - ՊՍԺ
«Բարսելոնա» - «Ինտեր»
Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչի զույգերը.
«Տոտենհեմ» - «Բուդյո-Գլիմտ»
«Աթլետիկ Բիլբաո» - «Մանչեսթեր Յունայթեդ»
Չեմպիոնների լիգայի ու Եվրոպա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով և Fast TV հավելվածում (iOS, Android)


