Ուսանողական սպորտի աշխարհի առաջնության բռնցքամարտի մրցումներում 51 կգ քաշային Հայկ Ալաբերքյանը և 57 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը դուրս են եկել եզրափակիչ և կպայքարեն ոսկե մեդալի համար, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:
Ալաբերքյանը եզրափակիչի ճանապարհին հաղթել է Ասիայի չեմպիոնին։
Օգոստոսի 23-ին եզրափակիչի ուղեգրի համար կմենամարտի նաև 80 կգ քաշային Համլետ Հարությունյանը։
Լուսանկարը՝ ՀԲՖ մամուլի ծառայություն


