Ուրուգվայի ազգային հավաքականն ընկերական խաղում 2-1 հաշվով հաղթել է Ուզբեկստանի թիմին։
Երկու հավաքականներն էլ նվաճել են աշխարհի 2026թ. առաջնության ուղեգիր և արդեն պատրաստվում են մրցաշարին։ Ուզբեկստանը Մունդիալին կմասնակցի պատմության մեջ առաջին անգամ։
Ուզբեկստանի հավաքականը վերջերս գլխավորել է «Ոսկե գնդակի» 2006թ. դափնեկիր Ֆաբիո Կանավարոն։
Ընկերական հանդիպում
Ուզբեկստան - Ուրուգվայ` 1-2 (տեսանյութ)
Ռուսլանբեկ Ժիյանով, 82 - Ֆակունդո Տոռես, 51, Խուան Սանաբրիա, 60


