Ուրուգվայի ֆուտբոլային ասոցիացիան հաստատել է՝ ազգային հավաքականի ղեկն ստանձնել է Դիեգո Ալոնսոն:
46-ամյա մասնագետն այս պաշտոնում կփոխարինի Օսկար Տաբարեսին, որը նոյեմբերին հեռացել էր Ուրուգվայի հավաքականից 15 տարվա պաշտոնավարումից հետո:
📣🇺🇾 El Comité Ejecutivo de la AUF designó a Diego Alonso como el nuevo Director Técnico de @Uruguay. pic.twitter.com/6qZ5ilFUPn
— Selección Uruguaya (@Uruguay) December 15, 2021
Դիեգո Ալոնսոյի գլխավորած նախորդ ակումբը եղել է Մայամիի «Ինտերը», որից մասնագետը հեռացել է 2019 թվականին: