Ֆուտբոլի Ուրուգվայի ազգային հավաքականն ընկերական խաղում հյուրընկալվեց Հարավային Կորեայի թիմին և հաղթեց 2-1 հաշվով:
Ուրուգվայցիների կազմում գոլի հեղինակ դարձան Լիսաբոնի «Սպորտինգի» պաշտպան Սեբաստյան Կոատեսը և իտալական «Լացիոյի» կիսապաշտան Մատիաս Վեսինոն:
Հարավային Կորեայի հավաքականի գոլը խփեց հունական «Օլիմպիակոսի» կիսապաշտպան Հվան Ին Բեոմը:
Ընկերական հանդիպում
Հարավային Կորեա - Ուրուգվայ՝ 1-2
Հվան Ին Բեոմ, 51 - Սեբաստյան Կոատես, 10, Մատիաս Վեսինո, 63