Ուրուգվայի հավաքականը, ԱԱ-2026-ի հարավամերիկյան գոտու որակավորման փուլի առաջին տուրում 3-1 հաշվով հաղթելով Չիլիի թիմին, սահմանել է ռեկորդ։
Ուրուգվայցիները 12-րդ անգամ անընդմեջ հաղթանակով են մեկնարկել աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում։ Նախկինում ոչ մի հավաքականի չի հաջողվել գրանցել նման ցուցանիշ, հաղորդում է MisterChip-ը։
Այդ ցուցանիշով երկրորդ տեղում է Գերմանիայի հավաքականը, որը 10-անգամ անընդմեջ է հաղթանակով սկսել ԱԱ-ի որակավորման փուլը։
Աշխարհի առաջնության որակավորման փուլ, առաջին տուր
Ուրուգվայա – Չիլի՝ 3-1
Նիկոլաս դե լա Կրուզ, 38, 71, Ֆեդերիկո Վալվերդե, 45+2 – Արտուրո Վիդալ, 74