Logo

Ուրուգվայի հավաքականի ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել «Բարսելոնա»

00:20 / 04.07.2024Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնան» հետաքրքրված է Ուրուգվայի հավաքականի վինգեր Մաքսիմիլիանո Արաուխոյի ծառայություններով, հայտնում է El Chiringuito TV-ն։

24-ամյա ֆուտբոլիստը հանդես է գալիս մեքսիկական «Տոլուկայում», որի հետ գործող պայմանագրում նրա հրաժարագինը սահմանված է 20 միլիոն եվրո։

Ըստ աղբյուրի` «Բլաուգրանան» Արաուխոյին դիտարկում է` որպես այլընտրանքային տարբերակ Բիլբաոյի «Աթլետիկի» եզրային հարձակվող Նիկո Ուիլյամսի համար։ Կատալոնական ակումբն ամառային տրանսֆերային պատունաբի ժամանակ, անպայման, մտադիր է ձեռք բերել նոր ձախ վինգերի։

«Բարսելոնայի» սպորտային տնօրեն Դեկուն այժմ մանրակրկիտ ուսումնասիրում է Արաուխոյի խաղն Ամերիկայի գավաթի խաղարկությունում։ Ֆուտբոլիստը մրցաշարի 3 խաղում խփել է 2 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Արաուխոն 2023 թ. հունվարին է տեղափոխվել «Տոլուկա», որի կազմում 59 խաղում դարձել է 9 գոլի ու 9 ասիստի հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա