Ռուս կիսապաշտպան Օլեգ Պոլյակովը դարձել է «Ուրարտուի» պատմության մեջ ամենաշատ հանդիպում անցկացրած այլազգի ֆուտբոլիստը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
32-ամյա ֆուտբոլիստն 85-րդ խաղն է անցկացրել երևանյան ակումբի կազմում և գերազանցել Ուգոչուկվու Իվուի ռեկորդը։ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանն այս ամռանն էր «Ուրարտուից» տեղափոխվել Կազանի «Ռուբին»։
«Մենք նոր պատմություն ենք կերտում: Պետք է շարունակել ու ավելին տալ, փորձել օգնել ակումբին այն ամենով, ինչով կարող ենք։ «Ուրարտուն» ինձ համար տան նման է, քանի որ այսքան երկար ոչ մի ակումբում չեմ խաղացել, և այստեղ արդեն չորրորդ մրցաշրջանն եմ անցկացնում։ Իմ որդին նույնպես մեր ակումբի ակադեմիայում է մարզվում։ Շատ կուզեի, որ նա ինձնից լավ հանդես գար, և, ինչու ոչ, հասներ ակումբի գլխավոր թիմ»,- Օլեգ Պոլյակովի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ ռուս ֆուտբոլիստը 2020 թվականից է խաղում «Ուրարտուում», որի կազմում նախորդ մրցաշրջանում դարձել էր Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր։