Fastex Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում Երևանի «Ուրարտուն» սեփական խաղադաշտում 3-1 հաշվով հաղթեց Չարենցավանի «Վանին»:
Հյուրերը 34-րդ րոպեին ստացան կարմիր քարտ և պատասխան գոլը խփեցին 10 խաղացողով:
«Ուրարտուն» 10 խաղից հետո 25 միավորով վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Վանը» ևս անցկացրեց 10-րդ հանդիպումը և 17 միավորով չորրորդ տեղում է:
Fastex Պրեմիեր լիգա, 11-րդ տուր
«Ուրարտու» - «Վան»՝ 3-1
Սերգեյ Մկրտչյան, 17, Իվան Իգնատև, 59 (11մ), Արտյոմ Պոլյարուս, 87 – Իզուչուկվու Օկոնկվո, 43
Հեռացում՝ Մոմո Տուրե, 34 («Վան»)
Fastex Պրեմիեր լիգա. «Ուրարտու» - «Վան» և տուրի մյուս հանդիպումներին ընդառաջ