Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում գործող չեմպիոն «Ուրարտուի» և Գյումրիի «Շիրակի» միջև Երևանում կայացած խաղում գոլեր չգրանցվեցին` 0-0։
«Ուրարտուն» վաստակեց 45 միավոր և 4-րդ տեղում է մրցաշարային աղյուսակում։ «Շիրակը» 29 միավորով 8-րդն է։
Հիշեցնենք, որ օրվա մյուս խաղում Երևանի «Արարատը» 3-1 հաշվով կամային հաղթանակ էր տարել հետնապահ ԲԿՄԱ-ի նկատմամբ։
Հայաստանի Պրեմիեր լիգա, 32-րդ տուր
«Ուրարտու» - «Շիրակ»` 0-0