Հայաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում գործող չեմպիոն Երևանի «Ուրարտուն» մրցակցի խաղադաշտում 5-2 հաշվով կամային հաղթանակ տարավ «Վեստ Արմենիայի» նկատմամբ։
Հյուրերի կազմում 20 րոպեում հեթ-տրիկի հեղինակ դարձավ ռուսաստանցի հարձակվող Թեմուր Ջիկիան, որը փոխարինման էր մտել երկրորդ խաղակեսի մեկնարկում։ «Ուրարտուն» հինգ գոլերից երեքը խփեց 11-մետրանոցից։
Այս հաղթանակից հետո Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմը վաստակեց 13 միավոր և հավասարվեց մրցաշարային աղյուսակը գլխավորող «Ալաշկերտին»։ Պրեմիեր լիգայի նորեկ «Վեստ Արմենիան» կրեց 6-րդ անընդմեջ պարտությունը և առանց միավորի վերջին՝ 10-րդ տեղում է։
Հայաստանի առաջնություն, 6-րդ տուր
«Վեստ Արմենիա» – «Ուրարտու»՝ 2-5
Սարգիս Մեթոյան, 3, Արտեմ Գևորկյան 85 (11մ) – Լեոն Սաբուա, 52 (11մ), Թեմուր Ջիկիա, 70, 86 (11մ), 90, Արտյոմ Մաքսիմենկո, 90+7 (11մ)