Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր «Ուրարտուի» կազմը համալրել է հարձակվող Գևորգ Տարախչյանը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
21-ամյա ֆուտբոլիստն «Ուրարտուի» սան է։ 2022/23 մրցաշրջանից նա խաղում էր ԲԿՄԱ-ում։ Դրանից առաջ Տարախչյանը խաղացել է նաև «Սևանում» և «Նոայում»։
«Ուրարտուի» կազմում հարձակվողը մասնակցել էր 24 պաշտոնական հանդիպման։