«Ուրարտուի» սաներ Խարիտոն Այվազյանն ու Էրիկ Սիմոնյանը վերադարձել են երևանյան ակումբ։ Մինչև այս նրանք խաղում էին ԲԿՄԱ-ում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Սիմոնյանը բանակայինների կազմում էր 2021/22 մրցաշրջանի երկրորդ հատվածից։ Այս ընթացքում նա մասնակցել է 55 հանդիպման՝ դառնալով 2 գոլի հեղինակ։
Խարիտոն Այվազյանը ԲԿՄԱ-ում էր ընթացիկ մրցաշրջանի սկզբից, անցկացրել է 14 խաղ ու խփել մեկ գոլ։