Logo

«Ուրարտուն» պայմանագիր է կնքել բրազիլացի կիսապաշտպանի հետ

18:06 / 09.07.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի նորընծա չեմպիոն «Ուրարտուն» պայմանագիր է կնքել բրազիլացի կիսապաշտպան Էդուարդո Տեյշեյրայի հետ, հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:

Էդուարդոն խաղացել է Բրազիլիայի Պրեմիեր լիգան ներկայացնող «Ֆլումինենսեի» կազմում, որի հետ 2016 թվականին հռչակվել է երկրի չեմպիոն, ելույթ է ունեցել պորտուգալական «Էշտորիլ» ու «Սպորտինգ Բրագա» թիմերում: 30-ամյա ֆուտբոլիստը «Սպորտինգ Բրագայի» հետ 2020/21 մրցաշրջանում դարձել է Պորտուգալիայի գավաթակիր։

Transfermarkt-ը  Էդուարդո Տեյշեյրայի տրանսֆերային արժեքը գնահատում է 250 հազար եվրո:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ