Logo

«Ուրարտուն» պարտվել է «Զենիթին» (տեսանյութ)

19:09 / 09.02.2023Հայկական ֆուտբոլ
null

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատար Երևանի «Ուրարտուն» ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու-Դաբիում ընթացող մարզումային հավաքի հերթական ստուգողական խաղում մրցել է Ռուսաստանի չեմպիոն Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հետ ու պարտվել 0-1 հաշվով: Խաղի միակ գոլը 59-րդ րոպեին խփել է ռուս կիսապաշտպան Ալեքսեյ Սուտորմինը:

Նախորդ ընկերական խաղում երևանյան ակումբը 0-1 հաշվով պարտվել էր Մոսկվայի «Լոկոմոտիվին»:

Հիշեցնենք, որ Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրից հետո «Ուրարտուն» 47 միավորով առաջատարն է։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ