Հայկական ակումբները շարունակում են ուսումնամարզական հավաքների միջոցով պատրաստվել առաջնության գարնանային հատվածին:
Հայաստանի գործող չեմպիոն և գավաթակիր «Ուրարտուն» ԱՄԷ-ում անցկացրեց վերջին ընկերական հանդիպումը՝ 1-2 հաշվով պարտվելով Մոսկվայի «Լոկոմոտիվին», որի կազմում է խաղում Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը: Ակումբները չեն հայտնել գոլի հեղինակների անունները:
«Նոան» էլ Կատարում ընթացող ուսումնամարզական հավաքի հերթական ընկերական խաղում 1-1 հաշիվը գրանցեց կատարական «Ալ Մարխիայի» հետ:
Ընկերական հանդիպումներ
«Ուրարտու» (Հայաստան) - «Լոկոմոտիվ» (Ռուսաստան)՝ 1-2
«Նոա» (Հայաստան) - «Ալ Մարխիա» (Կատար)՝ 1-1
Ֆոտո՝ «Ուրարտուի» մամուլի ծառայություն


