Logo

«Ուրարտուն» նոր պայմանագիր է կնքել 3 լեգեոնականի հետ

15:33 / 04.06.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Դարպասապահ Ալեքսանդր Մելիխովը, կիսապաշտպան Օլեգ Պոլյակովն ու հարձակվող Լեոն Սաբուան մեկ տարով երկարաձգել են պայմանագրերը Երևանի «Ուրարտուի» հետ։ Ֆուտբոլիստների գործող պայմանագրերն ավարտվել էին այս ամառ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Օլեգ Պոլյակովն «Ուրարտուին» միացել է 2020 թվականին և մասնակցել է 121 պաշտոնական հանդիպման՝ դառնալով ակումբի պատմության մեջ ամենաշատ խաղ անցկացրած լեգեոնականը, իսկ Ալեքսանդր Մելիխովն ու Լեոն Սաբուան ակումբին միացել են 2022/23 մրցաշրջանին ընդառաջ՝ անցկացնելով համապատասխանաբար 58 և 43 հանդիպում։

2022/23 մրցաշրջանում ֆուտբոլիստները «Ուրարտուի» հետ դարձել են Հայաստանի չեմպիոն և գավաթակիր։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա