Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի նորընծա չեմպիոն «Ուրարտուն» ներկայացրել է նոր խաղաշապիկի երկրորդ տարբերակը:
«Երկնային կապույտը Ուրարտուի թագավորության որմնանկարների հիմնական գույներից մեկն է եղել»,- գրել է ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Հայաստանի գավաթակիրը եվրագավաթներում պայքարը սկսել էր Չեմպիոնների լիգայում և որակավորման առաջին փուլում երկխաղյա դիմակայությունում պարտվել բոսնիական «Զրինսկիին» (0-1, 3-2, 11մ՝ 3-4): Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ փուլում Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմի մրցակիցը Ռումինիայի չեմպիոն «Ֆարուլն» է, որը նույնպես մեկնարկել էր ակումբային գլխավոր եվրագավաթում և պարտվել Տիրասպոլի «Շերիֆին» (1-0, 0-3):


