«Ուրարտուն» հերթական ընկերական հանդիպումն է անցկացրել ԱՄԷ-ի ուսումնամարզական հավաքակնի ժամանակ և 4-0 հաշվով հաղթել Չինաստանի Սուպեր լիգան ներկայացնող «Չեցզյանին»։
Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմի գոլերը խփողների անունները չեն հրապարակվել։
Հայկական ակումբը նախորդ ընկերական խաղորում միևնույն` 0-2 հաշվով պարտվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող Տոլյատիի «Ակրոնին» և Մոսկվայի «Լոկոմոտիվին», 2-1 հաղթել է ուզբեկական «Նավբահորին»։
«Ուրարտուն» ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնի փետրվարի 14-ին` մրցելով ԱՄԷ-ն ներկայացնող «Ֆալկոնսի» դեմ։


