Fastex Պրեմիեր լիգայի առաջատար «Ուրարտուի» գլխավոր տնօրեն Գոհար Վարդանյանը հեռացել է պաշտոնից, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Գոհար Վարդանյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2022 թվականի հուլիսին։ Նրա ղեկավարման առաջին իսկ մրցաշրջանում ակումբն իր պատմության մեջ առաջին անգամ դարձել էր «Ոսկե դուբլի» հեղինակ։
Գոհար Վարդանյանը երևանյան ակումբին միացել էր 2015 թվականին և զբաղեցրել տարբեր պաշտոններ։
«Ուրարտուն» շնորհակալություն է հայտնել Գոհար Վարդանյանին աշխատանքի համար և մաղթել հաջողություն հետագա գործունեության մեջ։


