Logo

«Ուրարտուն» հաղթեց «Վեստ Արմենիային»

14:11 / 05.07.2023• Ֆուտբոլ
null

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն և գավաթակիր Երևանի «Ուրարտուն» Չեմպիոնների լիգայում մեկնարկելուց առաջ վերջին ստուգողական խաղում մրցեց Առաջին խմբի հաղթող «Վեստ Արմենիայի» հետ և առավելության հասավ 2-1 հաշվով: Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմի կազմում աչքի ընկան Արման Ղազարյանը (11մ) և ռուս հարձակվող Լեոն Սաբուան։

Հիշեցնենք, որ «Ուրարտուն» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում կմրցի Բոսնիա-Հերցեգովինայի չեմպիոն «Զրինսկիի» հետ:

Թիմերի առաջին խաղը կկայանա հուլիսի 11-ին Երևանում և կմեկնարկի ժամը 19:00-ին։ Պատասխան հանդիպումը կանցկացվի հուլիսի 18-ին (Երևանի ժամանակով 21։00-ին) Բոսնիա և Հերցեգովինայի Մոստար քաղաքի «Զրինսկի» ստադիոնում։

Որակավորման երկրորդ փուլ դուրս գալու դեպքում «Ուրարտուն» կմրցի «Սլովան Բրատիսլավա» (Սլովակիա) - «Սվիֆթ Էսպերանժ» (Լյուքսեմբուրգ) զույգի հաղթողի հետ։ Դիմակայության պարտվողը պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում, որտեղ կմրցի «Ֆարուլ» (Ռումինիա) - «Շերիֆ» (Մոլդովա) զույգի պարտվողի հետ։

Լուսանկար, տեսանյութ՝ «Ուրարտուի» մամուլի ծառայություն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ