Logo

«Ուրարտուն» հաղթանակ կորզեց ԲԿՄԱ-ի դեմ խաղում

20:05 / 13.04.2024Ֆուտբոլ
null

Հայաստանի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի նախավերջին խաղում «Ուրարտուն» ընդունեց ԲԿՄԱ-ին և հաղթանակ կորզեց ավելացված ժամանակում՝ 2-1:

Գործող չեմպիոնի կազմում 70-րդ րոպեին հաշիվը բացեց ռուսաստանցի հարձակվող Թեմուր Ջիկիան, ավելացված ժամանակի չորրորդ րոպեին հյուրերից պատասխանեց կիսապաշտպան Էդիկ Վարդանյանը:

Այնուամենայնիվ, «Ուրարտուն» ավելացված 7-րդ րոպեին կիսապաշտպան Էրիկ Սիմոնյանի գոլի շնորհիվ հաղթանակ կորզեց:

Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմը 44 միավորով չորրորդն է, ԲԿՄԱ-ն 24 միավորով 9-րդ տեղում է:

Հայաստանի Պրեմիեր լիգա, 28-րդ տուր

«Ուրարտու» - ԲԿՄԱ՝ 2-1

Թեմուր Ջիկիա, 70, Էրիկ Սիմոնյան, 90+7 - Էդիկ Վարդանյան, 90+4

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ