Երևանի «Ուրարտուն» Վրաստանում մեկնարկած ուսումնամարզական հավաքի ընթացքում արդեն երկու ընկերական հանդիպում է անցկացրել:
Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմը պարտվել է Բաթումիի «Դինամոյին» (2-3) ու Քութաիսիի «Տորպեդոյին» (1-2):
Երկու խաղերն էլ անցկացվել են փակ դռների հետևում, գոլի հեղինակների անունները հայտնի չեն:
Հիշեցնենք, որ «Ուրարտուն» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում երկխաղյա դիմակայություն կանցկացնի էստոնական «Կալևի» դեմ: Առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 11-ին Էստոնիայի մայրաքաղաք Տալինում, պատասխան խաղը կանցկացվի մեկ շաբաթ անց «Ուրարտուի» ստադիոնում: