Հայաստանի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի վերջին խաղում գործող չեմպիոն «Ուրարտուն» տանը հյուրընկալել էր «Ալաշկերտին»։
Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով։ Միակ գոլը երկրորդ կեսի մեկնարկում խփեց տանտերերի հարձակվող Յայա Սանոգոն։
Այս հաղթանակից հետո «Ուրարտուն» 3-րդն է վաստակած 30 միավորով։ «Ալաշկերտը» 4-րդ տեղում է։
Հայաստանի Պրեմիեր լիգա, 16-րդ տուր
«Ուրարտու» - «Ալաշկերտ» 1-0
Յայա Սանոգո, 54