«Ուրարտուն» Հայաստանի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում ընդունեց Չարենցավանի «Վանին» և գրանցեց ոչ-ոքի՝ 1-1:
Գործող չեմպիոնի կազմում 22-րդ րոպեին հաշիվը բացեց ռուսաստանցի հարձակվող Թեմուր Ջիկիան: Մարզային թիմից 77-րդ րոպեին պատասխան գոլը խփեց գվինեացի հարձակվող Մոմո Տուրեն:
«Ուրարտուն» 40 միավորով չորրորդն է, «Վանը»՝ 24 միավորով 8-րդը:
Հայաստանի Պրեմիեր լիգա, 26-րդ տուր
«Ուրարտու» - «Վան»՝ 1-1
Թեմուր Ջիկիա, 22 - Մոմո Տուրե, 77 (11մ)
Ֆոտո՝ «Ուրարտուի» մամուլի ծառայություն


