Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր «Ուրարտուն» հունվարի 25-ից փետրվարի 9-ը ուսումնամարզական հավաքի կանցկացնի Արաբական Միացյալ Էմիրություններում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Հավաքի ընթացքում երևանյան ակումբը նախատեսում է անցկացնել 5 ստուգողական հանդիպում։
Հիշեցնենք, որ Հայաստանի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրից հետո «Ուրարտուն» 34 միավորով չորրորդ տեղում է։