«Ուրարտուից» հեռացած դարպասապահ Ալեքսանդր Մելիխովը տեղափոխվել է Տուլայի «Արսենալ», հաղորդում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը։
Կողմերը պայմանագիր են ստորագրել, որի մանրամասները չեն հաղորդվում։
27-ամյա Մելիխովն «Ուրարտուում» հանդես էր գալիս 2022թ. հուլիսից, 82 խաղից 30-ում դարպասը պահել է անառիկ։
«Արսենալն» օրեր առաջ գլխավորել է Դմիտրի Գունկոն։ Ռուս մասնագետը վերջերս է հեռացել «Ուրարտուից»։
Տուլան ներկայացնող ակումբը հանդես է գալիս Ռուսաստանի երկրորդ լիգայում, 2024/25 մրցաշրջանում 41 միավորով զբաղեցրել է 10-րդ տեղը։


