Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի նորընծա հաղթող «Ուրարտուն» պայմանագիր է կնքել կիսապաշտպան Միքայել Միրզոյանի հետ, հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:
22-ամյա կիսապաշտպանը կարիերան սկսել է «Ուրարտուի» (նախկինում՝ «Բանանց») կազմում։ Նա 3 մրցաշրջան անցկացրել է ԲԿՄԱ-ում՝ 2020/21-ին խաղալով Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում, իսկ 2021/22 և 2022/23-ին՝ Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայում։ Բարձրագույն խմբում Միրզոյանը մասնակցել է 68 հանդիպման և խփել 7 գոլ։
Միքայել Միրզոյանը խաղացել է նաև Հայաստանի Մ17, Մ19 ու Մ21 տարեկանների հավաքականներում։ Ֆուտբոլիստն Հայաստանի գավթակրի կազմում ելույթ կունենա 22 համարի խաղաշապիկով:

