Logo

«Ուրարտուի» պաշտպանն ու Գևորգ Տարախչյանը հանդես կգան «Ալաշկերտում»

15:25 / 24.02.2025Ֆուտբոլ
null

«Ուրարտուի» պաշտպան Արման Ղազարյանը և ակումբից հեռացած վինգեր Գևորգ Տարախչյանը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը հանդես կգան «Ալաշկերտում», հայտնում է հայտնում է Fast Media-ի մեկնաբան, ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը։

Ղազարյանը վարձավճարով է տեղափոխվելու «Ալաշկերտ», իսկ Տարախչյանը՝ հիմնական հիմունքով։

Տարախչյանը կարիերան Բոսնիա և Հերցեգովինայի Պրեմիեր լիգայում շարունակելու տարբերակ է ունեցել, սակայն գործարքը վերջին պահին չի կայացել։

23-ամյա Ղազարյանը 2022 թ. հուլիսին Երևանի ԲԿՄԱ-ից «Ուրարտու» վերադառնալուց հետո 76 խաղում խփել է 3 գոլ, կատարել 2 ասիստ։

22-ամյա Տարախչյանն «Ուրարտուի» սան է, որի կազմում մասնակցել է 60 հանդիպման, խփել է 3 գոլ, կատարել է 2 արդյունավետ փոխանցում։ Նա ակումբից հեռացել է այս տարվա հունվարին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ