Մխիթար Ումրեյանը տեղափոխվել է «Վեսթ Արմենիա», տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
20-ամյա դարպասապահն «Ուրարտուի» սան է: Ումրեյանը, սակայն, ոչ մի հանդիպում չի անցկացրել «Ուրարտուի» հիմնական թիմում:
Դարպասապահն «Ուրարտու-2»-ի կազմում 27 հանդիպման է մասնակցել Հայաստնաի Առաջին խմբի առաջնությունում: Նա նաև 5 խաղ է անցակցրել Հայաստանի Մ18 հավաքականում:


