Logo

«Ուրարտուի» մարզիչ. «Մեծ պատիվ է մրցակցել լեգենդար Գեորգե Հաջիի հետ»

22:31 / 26.07.2023Ֆուտբոլ
Ուրարտու-Ֆարուլ-2023

Հայաստանի նորընծա չեմպիոն և գավաթակիր Երևանի «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոյի օգնական Ֆրանսիսկո Կոմպանը ռումինական «Ֆարուլի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպումից առաջ կայացած նախախաղային ասուլիսում պատասխանել է լրագրողների հարցերին:

«Վերլուծել ենք մրցակցին, գիտենք, որ խաղալու ենք ուժեղ թիմի դեմ: «Ֆարուլի» ֆուտբոլիստները սիրում են երկար փոխանցումներով գնդակն ուղարկել հարձակման գծի երեք խաղացողներին:

Պետք է այնպես անենք, որ դիմակայության հաղթողը չորոշվի 11-մետրանոց հարվածաշարի միջոցով:

Մեծ պատիվ է մրցակցել լեգենդար Գեորգե Հաջիի հետ, որը գլխավորում է «Ֆարուլը»»,- նշել է իսպանացի մասնագետը:

«Ֆարուլ» - «Ուրարտու» հանդիպումը կկայանա հուլիսի 27-ին Ռումինիայում և կմեկնարկի Երևանի ժամանակով 21:30-ին: Պատասխան հանդիպումը մեկ շաբաթ անց տեղի կունենա Երևանի «Ուրարտու» ստադիոնում:

«Ուրարտուն» Ռումինիայի չեմպիոնի արգելքը հաղթահարելու դեպքում որակավորման երրորդ փուլում կմրցի էստոնական «Ֆլորա Տալինի» հետ:

Երևանյան ակումբը եվրագավաթներում պայքարը սկսել էր Չեմպիոնների լիգայում և որակավորման առաջին փուլում պարտվել բոսնիական «Զրինսկիին» (0-1, 3-2, 11մ՝ 3-4):

Ֆոտո՝ «Ուրարտուի» մամուլի ծառայություն

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ