Հայաստանի չեմպիոն և գավաթակիր Երևանի «Ուրարտուի» մարզական տնօրեն Սամվել Առուստամյանը հեռացել է զբաղեցրած պաշտոնից, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Կողմերը խզել են պայմանագիրը: Առուստամյանը երևանյան ակումբի մարզական տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր 2021 թվականի դեկտեմբերից: Դրանից առաջ նա աշխատել է նաև Երևանի «Փյունիկում»։
Ակումբի շնորհակալություն է հայտնել Առուստամյանին կատարած աշխատանքի, նվիրվածության ու ներդրած ջանքերի համար և բազում հաջողություններ մաղթում հետագա կարիերայում։
Ֆոտո՝ «Ուրարտուի» մամուլի ծառայություն


