«Ուրարտուի» ընկերական հանդիպումների խաղացանկում փոփոխություն է տեղի ունեցել, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ակումբը փետրվարի 14-ին տաջիկական «Իստիկլոլի» փոխարեն կմրցի ուզբեկական «Դինամո Սամարկանդի» դեմ։ Այդ օրն «Ուրարտուն» ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնի և կհանդիպի ԱՄԷ-ն ներկայացնող «Էլիտ Ֆալկոնսին»։
Հիշեցնենք, որ հայկական ակումբը հունվարի 24-ից ուսումնամարզական հավաք է անցկացնում Արաբական Միացյալ Էմիրություններում։ Անցնող օրերին Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմը չորս ընկերական հանդիպում է անցկացրել։ «Ուրարտուն» հաղթել է ուզբեկական «Նավբահորին» (2-0) և չինական «Չեցզյանին» (4-0), պարտվել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող Տոլյատիի «Ակրոնին» (0-2) և Մոսկվայի «Լոկոմոտիվին» (0-2)։