Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր Երևանի «Ուրարտուի» հարձակվող Լեոն Սաբուան մրցանակի է արժանացել հայրենիքում։
Աբխազիայի մայրաքաղաք Սուխումում դեկտեմբերի 25-ին կայացել է «Երիտասարդ առաջնորդ» մրցանակաբաշխությունը, որտեղ Լեոն Սաբուան արժանացել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» մրցանակին։
2023 թվականին Սաբուան «Ուրարտուի» կազմում խփել է 9 գոլ, իսկ 2022/23 մրցաշրջանում օգնել է երևանյան ակումբին դառնալ Հայաստանի չեմպիոն և գավաթակիր։


