Logo

«Ուրարտուի» հարձակվողը բաց կթողնի մեկ ամսից ավելի

13:34 / 14.04.2023Ֆուտբոլ
null

Երևանի «Ուրարտուի» ռուս հարձակվող Թեմուր Ջիկիան փոքր ոլոքի կոտրվածք է ստացել և խաղադաշտից կբացակայի 1-1,5 ամիս, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

24-ամյա ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել և հարկադրված փոխարինվել «Փյունիկի» դեմ Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի տնային խաղում, որում առաջատար «Ուրարտուն» պարտվել էր 1-3 հաշվով:

Հիշեցնենք, որ Ջիկիան փետրվարից է վարձավճարով խաղում երևանյան ակումբում: Նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է Ուլյանովսկի «Վոլգային»:

Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողն «Ուրարտուի» կազմում անցկացրած 6 խաղում դարձել է չորս գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ:

Ֆոտո՝ «Ուրարտուի» մամուլի ծառայություն

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա