Logo

«Ուրարտուի» ֆուտբոլիստը հավաքի կմասնակցի «Ստյաուայի» հետ

15:32 / 12.01.2024Ֆուտբոլ
null

Երևանի «Ուրարտուի» գանացի եզրային պաշտպան Նանա Անտվին մոտ է ռումինական «Ստյաուա» տեղափոխվելուն, հաղորդում է orangesport.ro-ն։

Գործարքն ավարտական փուլում է։ Առաջիկա օրերին 23-ամյա ֆուտբոլիստը Բուխարեստը ներկայացնող թիմի հետ հավաքի կմեկնի Թուրքիա։ Սպասվում է, որ տրանսֆերի արժեքը կկազմի 50 հազար եվրո։ Transfermarkt-ը պաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 275 հազար եվրո։

Նանա Անտվին 2021 թվականին Վանաձորի «Լոռիից» էր տեղափոխվել «Ուրարտու», որի կազմում նախորդ մրցաշրջանում դարձել է Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր։ Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի 23 խաղում գանացին դարձել է 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

Ռումինիայի առաջնության 21-րդ տուրից հետո «Ստյաուան» 44 միավորով առաջատարն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա