Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր «Ուրարտուի» կիսապաշտպան Դրաման Սալուն հրավիրվել է Բուրկինա Ֆասոյի հավաքական՝ մասնակցելու Աֆրիկայի գավաթի խաղարկությանը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Բուրկինա Ֆասոյի հավաքականը D խմբում կմրցի Ալժիրի, Անգոլայի և Մավրիտանիայի հավաքականների հետ։ Աֆրիկայի գավաթի խաղարկությունը կկայանա 2024 թվականի հունվարի 13-ից փետրվարի 11-ը։
Բուրկինա Ֆասոյի հավաքականի խաղացանկը․
- Բուրկինա Ֆասո – Մավրիտանիա՝ 16․01․24 (18:00)
- Ալժիր – Բուրկինա-Ֆասո՝ 20․01․24 (18:00)
- Անգոլա – Բուրկինա-Ֆասո՝ 24.01.24 (00:00)