Երևանի «Ուրարտուի» ֆուտբոլիստները Գյումրիի «Շիրակի» դեմ Հայաստանի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի հանդիպման (0-0) մեկնարկից առաջ հարգել են ակումբի նախկին գործադիր տնօրեն և կոմերցիոն հարցերով փոխտնօրեն Դավիթ Մարտիրոսյանի հիշատակը։
«Ուրատուի» ֆուտբոլիստները դաշտ են դուրս եկել Դավիթի նկարով շապիկներով։
Հիշեցնենք, որ Դավիթ Մարտիրոսյանը 27 տարեկանում կյանքից հեռացել է ապրիլի 29-ին։ Մարտիրոսյանը 2024 թ. հունվարից զբաղեցնում էր «Փյունիկի» գլխավոր քարտուղարի պաշտոնը։