«Ուրարտուի» կենտրոնական պաշտպան Էրիկ Սիմոնյանը և վինգեր Գևորգ Տարախչյանը հրավիրվել են Հայաստանի հավաքական, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Տարախչյանն առաջին անգամ է հրավեր ստացել ազգային թիմից, իսկ Սիմոնյանը մարտին կայացած ընկերական խաղերին եղել է հավաքականի հայտացուցակում։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը հունիսի 4-ին Լյուբլյանայում ընկերական հանդիպում է անցկացնելու Սլովենիայի հետ, իսկ հունիսի 7-ին Երևանում կընդունի Ղազախստանին։


