Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր Երևանի «Ուրարտուի» երիտասարդական թիմը կանցկացնի արտասահմանյան հավաք, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Ուրարտու-2»-ը փետրվարի 1-ից 15-ը կնախապատրաստվի Կիպրոսի Այա Նապա քաղաքում։ Ուսումնամարզական հավաքի ընթացքում Կարեն Առաքելյանի թիմը նախատեսում է անցկացնել 4 ստուգողական հանդիպում։