Երևանի «Ուրարտուն» ավարտել է ուսումնամարզական հավաքը Վրաստանում և վերադարձել հայրենիք։
Վրաստանում Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմը ստուգողական խաղերում պարտվել է Բաթումիի «Դինամոյին» (2-3) ու Քութաիսիի «Տորպեդոյին» (1-2) և ոչ-ոքի (1-1) խաղացել Հայաստանի նորընծա չեմպիոն «Փյունիկի» հետ։
Հուլիսի 4-ին մայրաքաղաքային ակումբը կանցկացնի ևս մեկ ստուգողական հանդիպում` մրցելով Երևանի «Արարատի» հետ։
Հիշեցնենք, որ «Ուրարտուն» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում երկխաղյա դիմակայություն է անցկացնելու էստոնական «Կալևի» դեմ: Առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 11-ին Էստոնիայի մայրաքաղաք Տալինում, պատասխան խաղը կանցկացվի մեկ շաբաթ անց «Ուրարտուի» ստադիոնում: