Logo

«Ուրարտուն» ուժեղ էր «Վանից»

17:53 / 19.09.2023Ֆուտբոլ
null

Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի մեկնարկային խաղում գործող չեմպիոն Երևանի «Ուրարտուն» Արմավիրի Քաղաքային մարզադաշտում ընդունեց Չարենցավանի «Վանին» ու առավելության հասավ 3-1 հաշվով։

Դաշտի տերերի կազմում աչքի ընկան Բուրկինա Ֆասոն ներկայացնող 25-ամյա կիսապաշտպան Դրամանե Սալուն և ռուսաստանցի հարձակվողներ Թեմուր Ջիկիան ու Արտյոմ Մաքսիմենկոն։ «Վանի» գոլը խփեց նիգերիացի կիսապաշտպան Քրիստոֆեր Բոնիֆեյսը։

Այս հաղթանակից հետո Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմը վաստակեց 16 միավոր և հավասարվեց երկրորդ տեղում գտնվող «Ալաշկերտին»։ «Վանը» կրեց 5-րդ անընդմեջ պարտությունը և 4 միավորով 8-րդն է։

Հայաստանի առաջնություն, 8-րդ տուր

«Ուրարտու» - «Վան»՝ 3-1

Դրամանե Սալու, 11, Թեմուր Ջիկիա, 69, Արտյոմ Մաքսիմենկո, 90+4 – Քրիստոֆեր Բոնիֆեյս, 24 (11մ) 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա