Fastex Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում Երևանի «Ուրարտուն» ընդունել է Գյումրիի «Շիրակին» և հաղթել 5-0 հաշվով:
FastNews-ի ֆոտոթղթակից Գրիգոր Գրիգորյանը ներկա է եղել հանդիպմանը` պատրաստելով ֆոտոշարք։
Ռոբերտ Արզումանյանի գլխավորած թիմը 21 միավորով 2-3-րդ տեղերն է բաժանում «Արարատ-Արմենիայի» հետ, որը 2 խաղ քիչ է անցկացրել: Առաջատար «Ալաշկերտը», որը ժամեր առաջ 1-0 հաշվով հաղթել էր Չարենցավանի «Վանին», 25 միավոր ունի: «Շիրակը» 6 միավորով 9-րդն է:
Fastex Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):



