Հայաստանի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրում գործող չեմպիոն «Ուրարտուն» համանուն մարզադաշտում ընդունեց փոխչեմպիոն «Փյունիկին», և կողմերը բաժանվեցին խաղաղությամբ:
26-րդ րոպեին հյուրերին հաշվի մեջ առաջ մղեց նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն, իսկ չորս րոպե անց «Ուրարտուի» 25-ամյա կիսապաշտպան Դրամանե Սալուն վերականգնեց հաշվի հավասարությունը:
Ավելացված ժամանակի առաջին րոպեին ռուս պաշտպան Միխայիլ Կովալենկոյի գոլի շնորհիվ «Փյունիկը» կրկին առաջ անցավ հաշվի մեջ, սակայն գոլը չեղարկվեց խաղից դուրս վիճակի պատճառով: Ավելացված ժամանակի 7-րդ րոպեին կարմիր քարտ ստացան «Ուրարտուից» Մարկոս Ժունիորը և «Փյունիկից» Էդգար Մալաքյանը:
VNews-ի ֆոտոթղթակից Գրիգոր Գրիգորյանը ներկա է եղել հանդիպմանը և պատրաստել ֆոտոշարք։



