Logo

«Ուրարտու»․ «Մենք կշարունակենք զարգացնել հայկական ֆուտբոլը»

18:30 / 23.12.2023Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր Երևանի «Ուրարտուն» ՀՖՖ նախագահի ընտրությունից հետո նշել է, որ կշարունակի նպաստել հայկական ֆուտբոլի զարգացմանը։

«Մենք երախտապարտ ենք բոլոր այն աջակից մարդկանց, ովքեր վերջին մեկ ամսվա ընթացքում Արաս Օզբիլիզի և նրա գաղափարների կողքին էին և մի կողմ չեն կանգնել։ Ցանկանում ենք նշել, որ ձեր աջակցությունը տեսանելի էր և շոշափելի, ինչը նշանակում է, որ ամեն ինչ կորած չէ։

Հավատում ենք, որ մեր ակումբի կողմից առաջադրված թեկնածուն՝ Արաս Օզբիլիզը, չի թողնի իր ստանձնածը կես ճանապարհին և ջանքեր կգործադրի ապագայում հայկական ֆուտբոլը զարգացնելու համար, որում մեր ակումբը կօգնի նրան, եթե նման անհրաժեշտություն լինի։

Մենք կշարունակենք զարգացնել հայկական ֆուտբոլը՝ քրտնաջան աշխատելով և մեր ակադեմիայում զարգացնելով երիտասարդ ֆուտբոլիստներին, ինչպես նաև գործադրելով բոլոր ջանքերը՝ մեր պրոֆեսիոնալ թիմերը նոր մակարդակների բարձրացնելու համար։

Առջևում շատ աշխատանք կա։ Ամեն ինչ նոր է սկսվում»,- նշված է ակումբի հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ ՀՖՖ նախագահի պաշտոնում «Ուրարտուն» առաջադրել էր Արաս Օզբիլիսի թեկնածությունը։ Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը ստացել էր 3 ձայն։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում վերընտրվել էր 20 ձայն հավաքած Արմեն Մելիքբեկյանը։

Ֆոտո՝ ՀՖՖ

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ