Fastex Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի մեկնարկային խաղում «Ուրարտուն» տանը 1-0 հաշվով հաղթել է «Արարատին»։
FastNews-ի ֆոտոթղթակից Գրիգոր Գրիգորյանը Երևանի «Ուրարտու» ստադիոնում կայացած խաղից ֆոտոշարք է պատրաստել:
Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմը 12 խաղից հետո 29 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: «Արարատը» 11 հանդիպումից հետո 13 միավորով 7-րդն է: