Ֆուտբոլի Հայաստանի 32-րդ առաջնության երկրորդ տուրի վերջին խաղում «Ուրարտուն» 2-1 հաշվով տնային հաղթանակ տարավ «Արարատ-Արմենիայի» նկատմամբ։
Հանդիպման հաշիվն առաջին խաղակեսի վերջնամասում բացեց դաշտի տերերի գանացի պաշտպան Նանա Անտվին։ 70-րդ րոպեին նիգերիացի կիսապաշտպան Տենտոն Յենեն հավասարեցրեց հաշիվը, բայց ավելացված ժամանակում ռուս հարձակվող Թեմուր Ջիկիան հաղթանակ պարգևեց Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմին։
VNews-ի ֆոտոթղթակից Գրիգոր Գրիգորյանը ներկա է եղել «Ուրարտու» մարզադաշտում կայացած խաղին ու պատրաստել ֆոտոշարք։



