«Ուրարտու-2»-ը կանցկացնի ձմեռային հավաք Կիպրոսում, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:
Փետրվարի 2-ից 15-ը Կարեն Առաքելյանի գլխավորած թիմն ուսումնամարզական հավաք կանցկացնի Այիա Նապա քաղաքում:
Այնտեղ հայկական թիմը կանցկացնի մի քանի ստուգողական հանդիպում։ Մրցակիցների և խաղերի ստույգ ժամկետների մասին ակումբը լրացուցիչ կտեղեկացնի։


