Logo

«Ուրալի» հոլանդացի ֆուտբոլիստը դատապարտվել է 2,5 տարվա ազատազրկման

19:15 / 03.04.2023Ֆուտբոլ
null

Եկատերինբուրգի «Ուրալի» հոլանդացի հարձակվող Ռայ Վլուտը 2,5 տարվա ազատազրկման է դատապարտվել մահվան ելքով ավտովթարի մասնակցության համար։ Որոշումը կայացրել է Նիդերլանդների Հարլեմ քաղաքի դատարանը, հաղորդում է De Telegraaf-ը։

27-ամյա ֆուտբոլիստը նաև չորս տարով զրկվել է մեքենա վարելու իրավունքից։

2021 թվականի նոյեմբերին Ռայ Վլուտը մեղավոր էր ճանաչվել ավտոպատահարի համար, որի հետևանքով մահացել էր 4-ամյա երեխա։ Նա մեքենան վարել էր ալկոհոլի ազդեցության տակ։

Ռայ Վլուտը 2022 թվականից է խաղում ռուսական ակումբում, որի կազմում անցկացրել է 15 հանդիպում ու դարձել 5 գոլի հեղինակ։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի դեկտեմբեր։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա