Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» ավագ Քայլ Ուոքերը բարեհաջող բուժզննում է անցել «Միլանում», հայտնում է Sky Sports-ը:
34-ամյա պաշտպանն ու իտալական գրանդը պայմանագիր կկնքեն, որի մասին պաշտոնապես կհայտարարեն մոտակա ժամերին:
Անգլիացին մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով հանդես կգա «Ռոսոներիի» կազմում, ինչից հետո իտալական գրանդը ֆուտբոլիստի հետ երկու տարվա պայմանագիր կնքելու իրավունք կունենա:
Հիշեցնենք, որ Քայլ Ուոքերը «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2017 թվականից: Նա «Քաղաքաբնակների» հետ 6 անգամ հաղթել է Պրեմիեր լիգան, մեկ անգամ էլ դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող:


